Գնիշիկի կիրճ
29․11․2026թ․
Այս կիրակի կուղևորվենք դեպի Գնիշիկի կիրճ (Գնիշիկաձոր), որը Հայաստանի ամենագեղեցիկ և վայրի բնությամբ հարուստ կիրճերից մեկն է, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի ձախակողմյան վտակ Գնիշիկ գետի հովտում: Կիրճը շրջափակված է դեղնա-կարմրագույն ժայռերով, արևոտ օրերին ստեղծվում է լույսի ու ստվերի հիասքանչ գունախաղ, իսկ տեղատարափ անձրևներից հետո առաջանում են բազմաթիվ ջրվեժներ: Այստեղ կարելի է հանդիպել հազվագյուտ բուսատեսակների, վայրի կենդանիների և բեզոարյան այծերի:
Երթուղու մոտավոր երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ Ձեռնոց (ֆլիսե կամ բարակ)
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և թեթև բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ջրակայուն արշավային կոշիկ (հաստ տակացուով)
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք) և զանգապան
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
14․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
15․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որոնք թողնելու ենք մեքենայի մեջ, վերադարձին ըստ անհրաժեշտության փոխվելու համար
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00–21:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
Զանգահարել՝ +37455934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը այս հղմամբ
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։

