Վերելք Սյունասար
13․12․2026թ․
Կիրակի օրը երեխաների հետ կանցկացնեն Լոռու մարզում՝ բարձրանալով գեղեցիկ անվամբ Սյունասար լեռը (2502 մ), որը փորձն է լինելու։ Առաջինն ավարտին չհասավ, քանի որ ձյան ծածկույթը շատ էր, հետևաբար՝ տեղաշարժվելը դժվար։
Այս անգամ հաստատ կհաջողենք՝ հարստացնելով մեր լեռնային քարտեզի ցանկը։ Սյունասարը Փամբակի լեռնաշղթայի գագաթներից է։
Արշավը հարմար է նաև քիչ արշավային փորձ ունեցող երեխաների համար։
Երթուղու երկարությունը՝ 6 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
1. Ինչպես պատրաստվել արշավին
1․ Գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ եղանակի)
7․ Սպորտային տաք շալվար (ոչ ջինս)
8․ Ջրակայուն արշավային կոշիկ (հաստ տակացուով)
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք) և զանգապան
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
16․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որոնք թողնելու ենք մեքենայի մեջ, վերադարձին ըստ անհրաժեշտության փոխվելու համար
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00–21:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
Զանգահարել՝ +37455934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը այս հղմամբ
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։

