Հասարակական կազմակերպություն

«4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ լեռնագնացության զարգացման ՀԿ

Գործում է 2017 թվականից

«4 Գագաթ մանկապատանեկան լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2017 թվականին։ Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանում լեռնագնացության և արշավային մշակույթի զարգացմանը՝ հատկապես երեխաների ու պատանիների շրջանում։

Մենք հավատում ենք, որ լեռները ոչ միայն գեղեցիկ բնություն են, այլև սովորելու, ուժեղանալու և պատասխանատվություն ձեռք բերելու միջավայր։ Մեր արշավների, վերելքների, ուսումնական հանդիպումների և ճամբարների միջոցով երեխաներն ու պատանիները ծանոթանում են լեռնային աշխարհին, սովորում անվտանգ տեղաշարժվել բնության մեջ, կողմնորոշվել, գնահատել ռիսկերը և հոգ տանել շրջակա միջավայրի մասին։

Շատիվանք — 4 ԳԱԳԱԹ

Մեր գործունեության կարևոր ուղղությունները

  • 🎒Ոչ ֆորմալ կրթության միջոցով երեխաների և երիտասարդների շրջանում լեռնագնացության ու արշավային գործունեության զարգացում
  • 🧭Լեռնային անվտանգության և բնության մեջ ճիշտ վարքագծի ուսուցում
  • 💪Առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի խրախուսում
  • 🏔️Հայաստանի բնության, լեռների և մշակութային ժառանգության ճանաչում ու գնահատում
  • 🌱Բնապահպանական պատասխանատվության և թիմային աշխատանքի զարգացում

«4 Գագաթ»-ի համար յուրաքանչյուր արշավ հնարավորություն է՝ բացահայտելու Հայաստանը, հաղթահարելու սեփական սահմանները և սովորելու միմյանց աջակցել։ Մենք ձգտում ենք ձևավորել լեռները սիրող, բնությունը հարգող և պատասխանատու սերունդ։

Մեր նախաձեռնություններն ու ձեռքբերումները

«4 Գագաթ»-ի նախագիծը՝ reArmenia հարթակում

«4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը «Լեռները մեր դպրոցն են» նախագծով ներկայացված է reArmenia համագործակցության հարթակում։ Նախագծի նպատակը «4 Գագաթ»-ի կրթական հնարավորությունների ընդլայնումն է՝ ստեղծելով ավելի

«4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ն որպես ոչ ֆորմալ կրթություն

Կազմակերպության գործունեությունը հանդիսանում է համակարգված և կազմակերպված ոչ ֆորմալ կրթություն, որը նպատակ ունի զարգացնել երեխաների գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը բնության և լեռնային միջավայրի միջոցով։

Աղվան Չատինյանի անվան մրցույթ

Օրեր առաջ՝ 06․06․2025թ․, «4 ԳԱԳԱԹ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաները մասնակցեցին «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից կազմակերպված մագլցման մի գեղեցիկ միջոցառման, որը կրում էր

Արև է ելել

2023թ. հունվար ամսին  ԱրևՆեթ համայնքի և «4 գագաթ լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ի միջև  կնքվեց փոխգործակցության հուշագր: Կարևորելով կրթության հասանելիությունը, հավասար կրթական հնարավորությունները, «4 գագաթ»-ը

Պիլոտային ծրագրի մեկնարկ

Խոսքը գործ է։ Դեռևս վեց տարի առաջ դրված նպատակը, որի մասին նաև բարձրայնեցինք մեկնարկից առաջ, փոքր քայլերով դառնում է իրականություն։ Կարևորելով երեխաների շրջանում լեռնային պատրաստության,

Հանդիպում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի հետ

23.01.2020թ.-ին հանդիպում ունեցանք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հետ, ով ներկայացրեց ՀՖԿՍՊԻ-ում «սպորտային տուրիզմ» մասնագիտություն ունենալու ուղղությամբ տարվող աշխատանքների

Շնորհակալագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից

Դեկտեմբերի 11-ին` Լեռների միջազգային օրը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին 2018թ.-ի ձեռքբերումները: Լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտի

Բնությանն օգնենք շնչել

Բնությունն է մարդկային առողջ կենսակերպի հիմքը: Եթե բնությունը հիվանդ է, ինչպե՞ս կարող ենք մենք առողջ լինել: Տարբեր լեռներով, անտառներով, կիրճերով արշավելիս մենք հիանում, ոգեշնչվում և