Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ

Ակնասար լեռան վերելքը

Ակնասար լեռնագագաթ գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանին, Գեղամա Լեռնավահանում: Ունի 3264 մ բարձրություն: Ակնասարն իրենից ներկայացնում է հրաբխային երկգագաթ լեռ և հանդիսանում է Գեղամա լեռների կենտրոնական մասում գտնվող գագաթներից՝ ամենաբարձրը Եռաթմբերի խմբում: Լեռան լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան բազմազան բուսականությամբ: Լեռան հարևանությամբ՝ 3030 մ բարձրության վրա է գտնվում Ակնա լիճը, որն ունի 0,5 կմ² մակերես։

Սեպտեմբի 27-ի առավոտյան ճանապարհ ընկանք, չպատկերացնելով անգամ պատերազմ սկսելու մասին։ Երեխաների հետ արշավի ճանապարհին տեղեկացանք, թե ինչ է կատարվում Արցախում, բայց հաղթեցինք մեր միջի տագնապն ու տխրությանը՝ փորձելով երեխաների վրա չտարածել այդ զգացողությունները։ Պետք է պահպանենք նրանց ժպիտներն ու աչքերի փայլը, խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունքը։Գեղամա լեռներն այնքան գեղեցիկ էին, ասես մխիթարանք լինեին։ Սկսեցինք քայլել Ակնա լճից և հաղթահարեցինք Ականասար լեռան երկու գագաթները։  Մենք մեր լեռների պես ամուր կմնանք՝ հասնելով նաև #հաղթական_բարձունքին։
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 1կրթվելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 2հայրենիքը ճանաչելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 3հայրենիքը սիրելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 4բնությունը գնահատելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 5առողջ լինելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 6կամք և ուժ զարգացնելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 7քաղաքակիրթ լինելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 8դժվարություններին դիմակայելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 9լավ ընկեր լինելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 10միմյանց օգնելով,
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 11հաղթելու ենք, որովհետև այդպես է պետք։
Այս ամենի վառ վկայությունը գալիք լուսավոր սերունդն է …
Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 12 Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 13 Ակնասար լեռան վերելքը — 4 ԳԱԳԱԹ, լուսանկար 14

Ցանկանո՞ւմ եք միանալ մեզ

Մենք պարբերաբար կազմակերպում ենք արշավներ և ճամբարներ երեխաների համար։ Տեսեք առաջիկաները և միացեք մեզ։

Գալիք արշավներ և ճամբարներ →