Հարբած անտառ և Թաքնված ջրվեժ

09.06.2024թ․-ին կրկին Տավուշ ենք գնալու և քայլելու ենք շատ թեթև՝ Հարբած անտառի և Թաքնված ջրվեժի արահետները: Առաջինը կանցնենք Հարբած անտառով և կտեսնենք թեքված ծառեր, ինչն էլ պատճառ է հանդիսացել այս արահետին Հարբած անվանելու համար: Հարբած անտառից հետո կգնանք Հաղարծին վանական համալիր, կծանոթանանք մեր երկրի պատմամշակութային ժառանգություններից մեկի հետ և խիտ անտառով կքայլենք դեպի Թաքնված ջրվեժ: Արահետի մի մասն էլ անցնում է գետի երկայնքով: Մինչև ջրվեժին հասնելը այն չի երևում, ինչի պատճառով էլ ստացել է Թաքնված անունը: Երկու արահետները անցնելու համար կքայլենք 6 կմ և կհաղթահարենք 150մ հարաբերական բարձրություն:  

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ կամ թեթև բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. վերցրեք նաև փոխնորդ գուլպաներ, կոշիկ և շալվար, որը կթողնենք մեքենայի մեջ և վերադարձին ըստ անհրաժեշտություն կփոխենց հագուստը:

Մասնակցության արժեքը՝ 8.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 9:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: