Վերելք Թեքսար լեռ

16.06.2024թ.-ին գնում ենք դեպի Վայոց Ձորի մարզ: Այս վերելքը նախատեսված է ակումբի անդամների համար: Բարձրանալու ենք Թեքսարի լեռների գագաթներից Թեքսար լեռնագագաթը, որն ունի 2898մ բարձրություն: Գագաթից տեսարններ են բացվում դեպի Եղեգիսի կիրճ, Վարդենիսի և Վայքի լեռներ: Վերելքը հեշտ չի լինելու: Դեպի Եղեգիս իջնող լանջերը կարճ են և զառիթափ, իսկ դեպի Արփայի հովիտ՝ երկար և մեղմաթեք: Մենք քայլելու ենք մեղմ լանջերով՝ վերելքը սկսելով և ավարտելով Վերնաշենում:

Երթուղու երկարությունը՝ 19 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1480մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ և թեթև բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:

Մասնակցության արժեքը՝ 8.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 6:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00-21:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: