Վերելք Գեղամա լեռներում՝ Աղուսարեր

2024թ.-ի հուլիսի 13-14-ը գիշերակացով կգնանք դեպի Գեղամա լեռներ: Այս արշավը նախատեսված է ակումբի անդամների համար: Այս արշավի շրջանակում վերելք կկատարենք միանգամից երեք գագաթ՝ Աղուսար (3335մ), Արևելյան Աղուսար (3434մ), Արևմտյան Աղուսար (3468մ): Գիշերակացը կկազմակերպենք Ակնա լճի ափին՝ 3032մ բարձրության վրա: Սա կարևոր վերելք է Արագածի Հարավային և Արևմտյան գագաթների վերելքից առաջ, ինչպես նաև Բեզենգի մեկնողների համար: Գեղամա լեռներում գիշերակացի և հաջորդ օրը վերելքի շնորհիվ մեր օրգանիզմը կադապտացվի բարձրությանը:

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ և բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12. լապտեր,
13. քնապարկ (չունենալու դեպքում նախպես զգուշացնել),
14. գորգիկ (չունենալու դեպքում նախպես զգուշացնել),
15․ ջուր 1,5լ,
16․ 2 օրվա սնունդ,

17. փոխնորդ հագուստ,
18. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Եթե ձեր վրան, քանապարկ և գորգիկով եք գալու, խնդրում եմ նույնպես զգուշացնել:

Մասնակցության արժեքը՝ 20.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ հաջորդ օրը 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: