117985970 1652179201625664 6919219929472089735 n

Վերելք Արագածի Հարավային և Արևմտյան գագաթներ

21.07.2024թ.-ին վերելք կիրականացնենք Արագածի Հարավային և Արևմտյան գագաթներ: Այս վերելքը նախատեսված է ակումբի անդամների համար: Մայիս ամսվա սկզբից աստիճանական կլիմայավարժման ծրագիր ենք անցել, որպեսզի լավ ինքնազգացողությամբ կարողանանք հաղթահարել Հայաստանի ամենաբարձր լեռան երկու գագաթների բարձրությունը:  

Երթուղու երկարությունը՝ 12,9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 893մ


Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ և բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:

Մասնակցության արժեքը՝ 8.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 7:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: