Մագելանի քարանձավ
15.09.2024թ.-ին սպասված, անմոռանալի և յուրահատուկ արշավ է լինելու: Գնում ենք Մագելանի քարանձավ, որը Հայաստանում 2-րդն է իր մեծությամբ, պատկանում է կլաստոկարստային քարանձավների տեսակին (այն ձևավորվել է կոնգլոմերատների մեջ) և այդ տեսակի մեջ իր երկարությամբ 9-րդն է աշխարհում: Ընդհանուր ցանցը՝(1.720մ.)
Քարանձավում օդի ջերմաստիճանը 7-8°C է՝ անկախ դրսի ջերմաստիճանից: Այցելության ժամանակ մենք անցնելու ենք, հատուկ մշակված, մոտ 350մ. ճանապարհ, որն ընդգրկում է նաև ցածր առաստաղով (բարձ. 0,4-0,5մ.) նեղ անցումներ: Տևողությունը կախված է խմբի մեծությունից և պատրաստվածությունից՝ 1-3ժամ.: Եթե շատ լինեն մասնակիցները, բոլորս միասին չենք մտնելու քարանձավ, այլ առանձին փոքր խմբերով։
Ինչպես պատրաստվել արշավին․
1․ Հագնել այնպիսի հագուստ, որը վնասելուց, փոշոտելուց չեք անհանգստանա,
2. փոխնորդ հագուստ, որպեսզի քարանձավից դուրս գալուց հետո փոխեք փոշոտ հագուստը,
3․ անձրևապաշտպան թիկնոց,
4․ ջուր 1,5-2լ,
5․ սնունդ,
6․ տաք հագուստը, քանի որ եթե խումբը մեծ լինի 2 փոքր խմբերով ենք մտնելու, սպասելու ժամանակ չմրսենք, ինչը իհարկե քիչ հավանական է։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՜ՒՆ
Արշավին արգելվում է մասնակցել այն երեխաներին և մեծերին, ովքեր ունեն՝
կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածություններից):
Այդ օրը մեզ քարանձավի մասնագետներ են ուղեկցելու։
Արժեքը՝ 14.000 դրամ, 16 տարեկանից բարձր մասնակիցների համար՝ 15.000 դրամ: Մուտքավճարը երեխաների և մեծահասկաների համար տարբեր է:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ:

