Արևածագի ձոր
Նոյեմբերի 3-ին միասին կուղևորվենք Լոռու մարզ։ Արշավը կսկսենք Արևածագ գյուղից և ուղղություն կվերցնենք դեպի Արևածագի գեղատեսիլ կիրճը: Այդ տեղանքը լայն տարածում է գտել հանրության շրջանում իր գեղատեսիլ տեսարանով՝ գետից վեր բարձրացող ժայռով, որն անվանում են Ցիցքար։ Հասնելով այնտեղ կունենանք ժամանակ հանգստի համար, որից հետո կշարունակենք արշավը դեպի Հնեվանք: Այն վանական համալիր է Լոռու մարզում՝ Կուրթան գյուղից արևելք՝ Ձորագետի աջ ափին (VII դ.)։ Քայլարշավը կավարտենք Արևածագ գյուղում։
Երթուղու երկկողմ հեռավորությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 250 մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել բարակ երկարաթև վերնահագուստ,
6․ բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12. հագնել երկար գուլպաներ (սրունքոսկրերից ամենաքիչը 15սմ բարձր)
13․ ջուր 1,5լ,
14․ սնունդ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:
Մասնակցության արժեքը՝ 8.500 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00-21:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ:
