Սևքար լեռ և Նախշուն քար — 4 ԳԱԳԱԹ

Սևքար լեռ և Նախշուն քար

Այս արշավն արդեն կայացել է

Ցանկանո՞ւմ եք միանալ մեզ հաջորդ անգամ։ Տեսեք մեր առաջիկա արշավներն ու ճամբարները։

Գալիք արշավներ և ճամբարներ →

30.06.2024թ.-ին առաջին անգամ վերելք իրականացրեցինք Վարդենիսի լեռներում` հասնելով Սևքար լեռան (3063մ) գագաթ։ Ամբողջ սարավանդը լցված էր գույնզգույն ու բազմապիսի ծաղիկներով։ Բայց ցավոք, բոլոր գագաթներն իրենց վրա էին ձգել ամպերը և թույլ չէին տալիս հիանալ լեռների գեղեցկությամբ։ Միայն հեռվում Արմաղանն էր ոտքից գլուխ իրեն պարզել, այն էլ` ոչ երկար ժամանակով։ Նախքան լեռը բարձրանալը տեսանք Սևքար լեռան ստորոտին գտնվող Նախշուն քարը, որը Հայաստանի եզակի ժայռապատկերներից է։

Ստորոտից դեպի գագաթ և հետ քայլեցին մառախուղի մեջ։ Թեև տեսարանների առումով զրկված էինք գեղեցկություններից, բայց իրականացրեցինք ակլիմատիզացիոն ծրագրով նախատեսված հերթական վերելքը, որպեսզի հասնենք 4000մ-ի սահմանին։

Քայլեցինք 12 կմ և հաղթահարեցինք 800մ հարաբերական բարձրություն։

Այս արշավն արդեն կայացել է

Ցանկանո՞ւմ եք միանալ մեզ հաջորդ անգամ։ Տեսեք մեր առաջիկա արշավներն ու ճամբարները։

Գալիք արշավներ և ճամբարներ →