Շշնջացող ջրվեժի արահետ — 4 ԳԱԳԱԹ

Շշնջացող ջրվեժի արահետ

Ապրիլի 13-ին և 14-ին Տավուշի մարզում էինք։ Շաբաթ օրը Ապակեքար լեռը բարձրացանք, իսկ կիրակի օրը քայլեցինք Շշնջացող ջրվեժի արահետով։ Արահետը սկսվում է լքված երկաթուղային գծերից (Դիլիջան ազգային պարկի այցելուների կենտրոնի հարևանությամբ) և հետո մտնում կիրճ։ Կիրճում իրականությունը փոխվում է` մայրուղուց լսվող մեքենաների ձայները փոխվում են թռչունների ելևէջների։

Երեխաների համար այս արշավը երազանքի պես մի բան էր, քանի որ վաղուց նման թեթև արշավ չէինք ունեցել։

Երեխաները որոշեցին խարույկ վառել և ամեն ինչ արեցին դրա համար։ Խոնավ փայտերից առանձնացրեցին չոր ճյուղերը, թեև լուցկի չունեինք, բայց կայծքարի և չաշխատող կրակայրիչի միջողով կրակ վառեցին։ Դե եթե խարույկ կա, նշանակում է մաշմելոն էլ կա։

Վերադարձին երկինքը սկսեց բողոքել, ասում էր` արագացրեք, շուտով անձրև եմ թափելու։ Հենց նստեցինք մեքենան, տեղատարափ անձրև սկսեց։

Մի խոսքով, հավես ու աշխուժ արշավ ունեցանք, որը շարունակվեց նաև մեքենայի մեջ մինչև Երևան հասնելը։

Լուսանկարները տարբեր արշավներից են․

Ցանկանո՞ւմ եք միանալ մեզ

Մենք պարբերաբար կազմակերպում ենք արշավներ և ճամբարներ երեխաների համար։ Տեսեք առաջիկաները և միացեք մեզ։

Գալիք արշավներ և ճամբարներ →