Հավուց Թառ վանական համալիր և Քարերի սիմֆոնիա
15.12.2024թ.-ին գնում ենք Խոսրովի արգելոց՝ Հավուց Թառ վանական համալիր և Քարերի սիմֆոնիա: Հավուց Թառը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել 12-14 դարերում: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Հավուց Թառից վերադառնալուց հետո կայցելենք նաև Քարերի սիմֆոնիա բնական հուշարձան:
Երթուղու երկկողմ երկարությունը՝ 7,5կմ
Հարաբերական բարձրությունը՝ 230մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը, որն իր մեջ ներառում է նաև Խոսրովի պետական արգելոցի և Քարերի սիմֆոնիայի մուտքավճարը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):