Վերելք Վրանասար լեռ և Թղիթ ամրոց

Հայաստանն իր լեռնագագաթների անվանումների բազմազանությամբ անընդհատ զարմացնում է: Արշավասար լեռը բարձրանալուց հետո, տրամաբանական է, որ պետք է բարձրանանք նաև Վրանասար լեռը, որն ունի 1902մ բարձրություն: Գագաթից հետո լեռան ողնաշարով կշարունակենք քայլել դեպի Թղիթ ամրոց, որը հավանաբար կառուցվել է վաղ երկաթի դարում՝ ք.ա 2-րդ հազարամյակի վերջերին և շարունակել է ծառայել որպես անառիկ ամրոց-բնակավայր նաև միջնադարում: Գագաթը և ամրոցը գտնվում են Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենյաց լեռնաբազուկի բարձունքին:   

Երթուղու մոտավոր երկարությունը՝ 10կմ

Հարաբերական բարձրությունը՝ 500մ

Ինչպես պատրաստվել արշավին.

  • ձմեռային գլխարկ,
  • ձեռնոց,
  • արևապաշտպան կրեմ,
  • ակնոց,
  • հագնել երկարաթեև վերնահագուստ,
  • ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
  • հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
  • հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
  • անձրևապաշտպան թիկնոց,
  • զանգապան,
  • ձեռնափայտ, եթե ունեք,
  • ջուր 1,5լ,
  • սնունդ,
  • փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
  • այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 7500 դրամ:

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)

Մեկնելու ժամը՝ 7:45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: