Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոց
16․03․2025թ․-ին գնում ենք դեպի Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոց։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։ Ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող կանոնավոր հատակագծով քառանկյուն շինությունը գտնվում ՀՀ Արարատի մարզի Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ քարատեղիի հյուսիարևմտյան եզրին, Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք: Այստեղ են գտնվում նաև Կոտուց և Խոսրովասար լեռները, որոնք սակայն բարձրանալ չի թույլատրվում։ Այս արշավը նախատեսված է բոլոր երեխաների համար։
Երթուղու երկկողմ երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 150մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ բարակ գլխարկ, նաև՝ արևապաշտպան,
2. ձեռնոց (ըստ ցանկության),
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 8:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17։00-18:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):