Վերելք Շարայի լեռ
09․02․2025թ․-ին գնում ենք դեպի սառնաշունչ Շիրակի մարզ։ Բարձրանալու ենք Շարայի լեռը, որն ունի 2475մ բարձրություն։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։
Գագաթից իջնելուց հետո կիջնենք նաև դեպի հողմահար քարանձավներ։ Արշավը նախատեսված է ակումբի անդամ երեխաների համար։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 410մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):