Գեղարդաձորի քարանձավներ

02․03․2025թ․-ին վաղուց չկրկնած արշավային ուղղությամբ ենք գնալու։ Գեղարդի վանքում շատերն են եղել, բայց հավանաբար քչերն են նկատել ձորը պարսպող ժայռերի մեջ թաքնված քարանձավները։ Եվ հենց այս քարանձավներում հայտնվելու նպատակով էլ կգնանք Գեղարդաձոր։ Սկզբում կայցելենք Գեղարդի վանք, ապա անցնելով Ազատ գետը, կսկսենք քայլել դեպի քարանձավներ։ Այս արշավի ընթացքում օգտագործլու ենք պարանային տեխնիկա, սաղավարտներ և ամրագոտի։ Բարձրանալու և իջնելու ենք պարաններով։ Քարանձավի մեջ խարույկ կվառենք։ Արշավը նախատեսված է ակումբի անդամ երեխաների համար։        

Երթուղու երկարությունը՝ 5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 200մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամը,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)

Մեկնելու ժամը՝ 08:45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):