Արկածների հետևից
19.01.2025թ․ գնում ենք Լեռնանիստ ձմեռային հանգստի գոտի, որտեղից հայտնում են, որ արդեն գործում են, այնպես որ կիրակի օրը գնում ենք փուչիկ քշելու: Սա նշանակում է, որ պետք է տրամադրվենք քիթ-մռութ սառեցնելուն, արագությունը վայելելուն ու երեխեքի ամենասպասված չքայլելուն (չնայած սրան տրամադրվելու կարիք չկա):
Ինչպես պատրաստվել.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել տաք վերնահագուստ, այդ թվում՝ բաճկոն
6․ տաք շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8. Զանգապան (պարտադիր),
9․ ջուր,
10․ սնունդ,
11․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
12. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
13. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը, որն իր մեջ ներառում է նաև վարձույթի գումարը։
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 09:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 13։00-14։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):