Գիշերակաց Լաստիվերի քարանձավում
Մարտի 22-23-ին երեխաների արշավային ուղղությունը դեպի Լաստիվեր է՝ Տավուշի մարզ: Լաստիվերը յուրահատուկ մի վայր է, որտեղ միահյուսված են հիասքանչ, հեքիաթային բնությունը և մարդու ձեռքի աշխատանքը: Այս դրախտային վայրը գտնվում է Խաչաղբյուր գետի կիրճում (Տավուշի մարզ), Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ, խիտ անտառներով շրջապատված, թաքնված է կախարդական գողտրիկ մի անկյուն, որի քարանձավները, գեղատեսիլ ջրվեժը և ծառերի վրա կառուցված յուրօրինակ գեղեցիկ խրճիթներն ու տնակները հիացնում և մտովի տեղափոխում են կախարդկան մի աշխարհ: Քարանձավները տեղակայված են հսկայական կիրճի եզրին, և այստեղ բարձրանալու համար մարդիկ ժամանակին գերաններից աստիճան են կառուցել։ Այս աստիճանը ավելի շատ նման է եղել լաստի, ոչ թե աստիճանի, ինչն էլ պատճառ է հանդիսացել այս վայրը «Լաստիվեր» անվանել:
Կիրճում շրջելուց, ջրվեժներով հիանալուց հետո գիշերելու ենք քարանձավում, որը հարմարեցված է գիշերակացի համար, առկա է նաև վառարան։
Հաջորդ օրը անտառում քայլարշավից հետո կայցելենք նաև Ենոքավանի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ կառուցված 13-րդ դարում: Եկեղեցու տեղադիրքը հետաքրքիր յուրահատկություն է հաղորդում դրան: Իսկ բացվող տեսարաններով կարելի է անվերջ հիանալ:
Երթուղու երկկողմ հեռավորությունը՝ 10կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ գլխարկ, այդ թվում՝ արևապաշտպան,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ 2 օրվա համար,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 25․000 դրամը, որը ներառում է նաև քարանձավում գիշերելու և մուտքավճարի գումարը։
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 8:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ հաջորդ օրը 15:00-16։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):