Գիշերակաց Լաստիվերի քարանձավում

Ապրիլի 5-6-ին երեխաների արշավային ուղղությունը դեպի Լաստիվեր է՝ Տավուշի մարզ: Լաստիվերը յուրահատուկ մի վայր է, որտեղ միահյուսված են հիասքանչ, հեքիաթային բնությունը և մարդու ձեռքի աշխատանքը: Այս դրախտային վայրը գտնվում է Խաչաղբյուր գետի կիրճում (Տավուշի մարզ), Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ, խիտ անտառներով շրջապատված, թաքնված է կախարդական գողտրիկ մի անկյուն, որի քարանձավները, գեղատեսիլ ջրվեժը և ծառերի վրա կառուցված յուրօրինակ գեղեցիկ խրճիթներն ու տնակները հիացնում և մտովի տեղափոխում են կախարդկան մի աշխարհ: Քարանձավները տեղակայված են հսկայական կիրճի եզրին, և այստեղ բարձրանալու համար մարդիկ ժամանակին գերաններից աստիճան են կառուցել։ Այս աստիճանը ավելի շատ նման է եղել լաստի, ոչ թե աստիճանի, ինչն էլ պատճառ է հանդիսացել այս վայրը «Լաստիվեր» անվանել:
Կիրճում շրջելուց, ջրվեժներով հիանալուց հետո գիշերելու ենք քարանձավում, որը հարմարեցված է գիշերակացի համար, առկա է նաև վառարան։

Հաջորդ օրը անտառում քայլարշավից հետո կայցելենք նաև Ենոքավանի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ կառուցված 13-րդ դարում: Եկեղեցու տեղադիրքը հետաքրքիր յուրահատկություն է հաղորդում դրան: Իսկ բացվող տեսարաններով կարելի է անվերջ հիանալ:

Երթուղու երկկողմ հեռավորությունը՝ 8կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ գլխարկ, այդ թվում՝ ամառային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել երկարաթեև վերնահագուստ,
5․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ 2 օրվա համար,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 25․000 դրամ, որը ներառում է նաև քարանձավում գիշերելու և մուտքավճարի գումարը։
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 8:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ հաջորդ օրը 15:00-16։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):