Փառակատար լեռ և Արտավանի լիճ
04․05․2025թ․
Երեխաների արշավը սկսելու ենք Սարավանի ոլորանների մետ գտնվող Ուղեձոր գյուղից և ավարտելու ենք Արտավան գյուղում: Առաջնային նպատակակետը լինելու է Փառակատար լեռը, որն ունի 2528 մ բարձրություն: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի և Զանգեզուրի լեռներն ու Որոտանի լեռնանցքը: Գագաթից կիջնենք դեպի Արտավանի լիճ, որի վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը: Այս ժամանակաշրջանը խոստանում է հիացնել գարնանային գունային բազմազանությամբ, այնպես որ, երեխաները գեղեցիկ տեսարանների պակաս չեն ունենա։ Արտավանի լճի մոտ հանգստանալուց և բնությունը վայելելուց հետո արշավը կշարունակենք և կավարտենք Արտավան գյուղում։
Միացիր մեզ և վայելիր գարնան զարթոնքը Փառակատար լեռան լանջերին։
Երթուղու երկկողմ երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 550մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ բարակ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 7:30 Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։