Գիշերակաց Արագածի հարավային գագաթին
25-26.07.2026թ. վերելք կիրականացնենք Արագածի Հարավային գագաթ (3887մ)։ Բայց սա սովորական վերելք չէ։ Այս վերելքը, բացի կլիմայավարժումից, նաև նպատակ է հետապնդում օրգանիզմին սովորեցնել գիշերը բարձրության վրա քնելուն։ Իսկ ինչու՞ ենք սա անում։ Պատասխանը մեկն է՝ պատրաստվել Արարատ լեռան գագաթի գրոհի օրվան, քանի որ այդ օրը գիշերելու ենք 4100 մ բարձրության վրա և գիշերը սկսելու ենք քայլելու։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600մ
Ինչպես պատրաստվել արշավին․
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ, քամուց պաշտպանող և տաք բաճկոն,
6․ հագնել արշավային/սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 2լ,
12․ 2 օրվա սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14․ ճակատի լապտեր,
15․ քնապարկ և գորգիկ
16. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
17. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 17000 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 13։30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 13։30
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։