Շշնջացող ջրվեժ

14․06․2025թ․

Շաբաթ օրը կքայլենք Շշնջացող արահետով, որի վերջում ջրվեժը կշշնջա անտառի հնագույն գաղտնիքը: Արահետը սկսվում է լքված երկաթուղային գծերից ՝ Դիլիջան ազգային պարկի այցելուների կենտրոնի հարևանությամբ: Երբ անցնում եք երկաթուղային գծերը և իջնում ձոր, մտնում եք մեկ այլ իրականություն։ Մայրուղու երթևեկության ձայները փոխարինվում են թռչունների ձայներով. բետոնի արհեստական գույները վերածվում են կանաչ երանգների, և քաղաքի հոտը փոխարինվում է կանաչ ծառերի բույրով:

Երթուղու երկարությունը՝ 5,5կմ

Հարաբերակն բարձրությունը՝ 123մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1. արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ կամ կարճաթև,
5․ ժակետ կամ բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
7․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ և աղբի համար նախատեսված տոպրակ,
13. ուսապարկ:

Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 16:30-17:30

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: