Պարզ լճից Գոշավանք

19.07.2025թ.-ին գնում ենք դեպի Տավուշի մարզ: Հիմա անտառները խիտ կանաչ են հագել, այնպես որ, եթե անտառային արշավների սիրահար եք, սա հենց այդ ուղղությունն է: Արշավը հարմար է նաև սկսնակների համար: Քայլելու ենք Պարզ լճից և արշավն ավարտելու ենք Գոշավանքում: Ամբողջ ընթացքում արահետն անցնում է անտառում, իսկ վերջում հայտնվում ենք Գոշ գյուղի վերևում, որտեղից կարծես գյուղն ափիդ մեջ լինի:
Երթուղու երկարությունը՝ 7,5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 200մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1. արևային գլխարկ,
2․ արևապաշտպան քսուկ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ, կարճաթև հագնելու դեպքում՝ քսել արևապաշտպան քսուկ նաև ձեռքերին,
5․ ժակետ կամ թեթև բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
7․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9․ ձեռնափայտ, եթե ունեք,
10․ ջուր 1,5լ,
11․ սնունդ,
12. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
13. վերցրեք նաև փոխնորդ գուլպաներ, կոշիկ և շալվար, որը կթողնենք մեքենայի մեջ և վերադարձին ըստ անհրաժեշտություն կփոխենց հագուստը:
14․տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: