Դիլիջանից Պարզ լիճ
02․11․2025թ․
Աշունն իր շքեղության գագաթնակետին է․ հմայքն ամենուր է՝ աչքերիդ առջև բազմերանգ ծառեր, ոտքերիդ տակ խշշացող տերևներ, իսկ օդում՝ թարմեցնող մեղմ խոնավութուն։ Այս կախարդական շրջանը բաց չթողնելու համար մենք առաջարկում ենք նոյեմբերի 2-ին երեխաների հետ միասին ճանապարհվել դեպի Տավուշի անտառներ։ Քայլարշավը կսկսվի Դիլիջանից և կտանի դեպի գեղատեսիլ Պարզ լիճ․ գույների և ժպտացող երեխաների շքերթով, քայլելով դեպի աշնանային հեքիաթ։
Արշավը հեշտերից չէ։
Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- բարակ երկարաթև վերնահագուստ
- ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և 🧦 գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
- Զանգահարել՝ +37455934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
- Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար