Պարզ լճից Գոշավանք

08․11․2025թ․ որսորդության կմեկնեն Տավուշի մարզ։ Սա ձեր իմացած որսորդությունը չէ, այլ՝ գույների որսորդություն։ Աշուն է, շրշյուն․․․

Քայլելու ենք Պարզ լճից դեպի Գոշավանք, որի արդյունքում կտեսնենք ևʹ բնության գոհարներից Պարզ լիճը, ևʹ կծանոթանանք ժամանակի լավագույն կրթական համալիրներից Գոշավանքին, ևʹ իհարկե կվայելենք բնությունը։

Երթուղու երկարությունը՝ 7․5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450մ

Ինչպես պատրաստվել արշավին՝

  1. գլխարկ, այդ թվում՝ արևային
  2. արևապաշտպան կրեմ
  3. ակնոց
  4. բարակ երկարաթև վերնահագուստ
  5. ժակետ և տաք բաճկոն
  6. սպորտային շալվար /ոչ ջինս/
  7. հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
  8. անձրևապաշտպան թիկնոց
  9. զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
  10. ձեռնափայտ (եթե ունեք)
  11. ջուր՝ 1.5 լիտր
  12. սնունդ
  13. փոխնորդ կոշիկ և գուլպաներ
  14. Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
  15. տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00–20:00


Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)


Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։