Արմատներից դեպի թևեր
Հոկտեմբերի 26-ին Լոռու մարզում էինք։ Աշունը բազմերանգ սավանով իր գիրկն էր առել գյուղերն ու անտառները, կիրճերն ու լեռները։ Բնությունն այնքան գեղեցիկ էր, որ հնարավոր չէր աչք կտրել։ Այս անգամ արշավն անցնելու էր ժամանակի մեքենայով։ Այո, դուք սխալ չկարդացիք, արշավային ժամանակի մեքենա ենք բացահայտել։ Իսկ դա հնարավոր է, եթե Դսեղում այցելեք մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Դեբեդի կիրճով 6,5կմ քայլելով հասնեք ՔՈԱՖ սմարթ կենտրոն։ Այցելելով Թումանյանի տուն-թանգարան, երեխաները ծանոթացան նրա ինքնությանը, ստեղծագործություններին, տեսան թե ինչ պայմաններում է ապրել մանուկ ժամանակ և որտեղ է ստեղծագործել արդեն հասուն տարիքում, շոշափեցին մեր գրականության և մշակույթի հիմքերը։ Իսկ այցելելով ՔՈԱՖ սմարթ կենտրոն տեսանք, թե ինչպես են կրթությունը, տեխնոլոգիան և համայնքային զարգացումը միավորում ուժերը՝ գյուղական համայնքի ապագան կերտելու համար։
Թումանյանի տուն-թանգարանն ասես այն սերմն է, որը դրվել է դարեր առաջ և խորհրդանշում է ազգային մտածողության, մարդկային արժեքների, մշակույթի ամբողջությունը, իսկ ՔՈԱՖ սմարթ կենտրոնը կարելի է դիտարկել որպես այդ սերմից աճած ծառ՝ վայր, որտեղավանդույթներն ու ժամանակակից հնարավորությունները խառնվում են՝ ծառայելով ապագա սերունդներին։ Դսեղից Դեբեդ այս երկու այցելությունները հնրավարություն տվեցին երեխաներին անցնել ամբողջական ճանապարհ՝ «արմատներից դեպի թևեր»։








