Գիշերակաց Լաստիվերի քարանձավում

Դեկտեմբերի 27-28-ին երեխաների արշավային ուղղությունը դեպի Լաստիվեր է՝ Տավուշի մարզ: Այս արշավի յուրահատկությունը քարանձավում գիշերելու և ամանորյա տրամադրության մեջ է։ Այս հեքիաթային վայրը գտնվում է Խաչաղբյուր գետի կիրճում (Տավուշի մարզ), Ենոքավան գյուղից 4 կմ հեռավորության վրա: Կիրճում փայտե տնակներ կան, ճոճանակ, վառարան, խարույկի տեղ, մի խոսքով, այն ամենը, ինչը հարկավոր է գեղեցիկ տրամադրություն փոխանցելու համար։ Կիրճում շրջելուց, ջրվեժներով հիանալուց հետո գիշերելու ենք քարանձավում, որը հարմարեցված է գիշերակացի համար․ նույնիսկ վառարան կա։ Քարանձավում փոքրիկ տոնածառ և ամանորյա զարդարանքներ կդնենք, կարտոֆիլ պլեճ կպատրաստենք ու շատ հաճելի ժամանակ կանցկացնենք։

Տեղերը սահմանափակ են։

Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Աշնանային կամ ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք)
11․ Լապտեր
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Ամանորյա խաղալիք
17․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


Մասնակցության արժեքը՝ 27000 դրամ (ներառյալ քարանձավի գիշերակացի վճարը)
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 10:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 16։00-17:00


Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)


Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։