Երեխաների արշավների 2025թ․-ի ամփոփումը
Ահա և ամփոփում ենք այս հագեցած, փորձություններով ու մեծ ձեռքբերումներով լի տարին։ 2025 թվականը մեզ համար դարձավ գեղեցիկ ու տպավորիչ մի ճանապարհ՝ լի նոր զգացողություններով, մարտահրավերներով, բարձունքներով ու դժվարություններով, որոնց հաղթահարումը վերածվեց իրական հաղթանակների։ 2025թ․-ը սկսեցինք մեծ սպասելիքներով, որոնք ի ուրախություն մեզ, կատարվեցին, և ավարտեցինք՝ շատ ուրախ և տոնական տրամադրությամբ։ Դեկտեմբերի 27–28-ին, Լաստիվերի քարանձավում, երբ զարդարում էինք տոնածառը, քարանձավը լցնում ամանորյա շնչով, պատրաստում տոնական սեղանը՝ որի գլխավոր ուտեստը կարտոֆիլի պլեճն էր, իսկ կողքին վառարանում թեժացող կրակի ճարճատյունն էր լսվում՝ միախառնված երեխաների ուրախ ձայներին, թվում էր՝ 2025 թվականի բոլոր արշավային, ճամբարային ու խնջույքային օրերը դրվագ առ դրվագ միանում էին իրար։ Այդ պահհին ամբողջ տարին վերածվում էր մեկ ամբողջական պատմության, որտեղ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր դժվարություն, հուզմունք ու ուրախություն, յուրաքանչյուր երեխայի ծիծաղ ուներ իր տեղն ու նշանակությունը։
2025 թվականի ընթացքում իրականացրել ենք ընդհանուր առմամբ 55 միջոցառում, այդ թվում՝
- 2 վրանային ճամբար (Ստեփանավանում և Սևանում),
- 3 արտագնա արշավ Հայաստանից դուրս (որոնցից երկուսը՝ գագաթային),
- 50 արշավ Հայաստանում (որոնցից 30-ը՝ գագաթային)։
Այս բոլոր միջոցառումներին ունեցել ենք 1124 մասնակցություն։ Եվս երկու արշավ ստիպված ենք եղել չեղարկել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Այս թվերի հետևում կանգնած են իրական քայլեր, իրական հոգնածություն և իրական հաղթանակներ։
2025 թվականի օգոստոսի դրությամբ ակումբի երեխաների ամենաբարձր վերելքը Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սիահգոգ լեռան՝ 4500 մետր բարձրությամբ գագաթն էր։ Իսկ 2025 թվականին օգոստոսի 1-ին երեխաներին հաջողվեց հասնել էլ ավելի բարձրին՝ Արարատ լեռան 5137 մետր բարձրությամբ գագաթին։
Արարատի վերելքի ժամանակ գագաթ հասան երկու ինը տարեկան մասնակիցներ՝ Միքայել Մոսիկյանը և Վարդան Հայրապետյանը։ Ընդ որում, ամենափոքր մասնակիցը՝ ինը տարեկան Վարդան Հայրապետյանը, դարձավ Հայաստանից առհասարակ ամենափոքր մասնակիցը, ով երբևէ բարձրացել է Արարատի գագաթ։
Թվում է՝ Արարատի վերելքը պետք է լիներ տարվա ամենատպավորիչ պահը, սակայն ոչ պակաս կարևոր ու ազդեցիկ էին այն բարդ ու պահանջկոտ վերելքները, որոնք հիմք դարձան այդ հաջողության համար։ Դրանք կոփեցին երեխաներին, ուժեղացրեցին նրանց, ձևավորեցին կամք, համբերություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ։
2025 թվականին գերազանցեցինք նաև մեր ամենաերկար արշավի սահմանը։ Նախկինում ամենաերկարը եղել էր Սյունիքի մարզում՝ Տափասար (Աճանան) լեռան վերելքի ժամանակ, երբ անցել էինք 24 կմ։ Իսկ այս տարի Փարվանա լճից քայլեցինք մինչև Աբուլ լեռան գագաթ և վերադարձանք նույն տեղը՝ անցնելով մոտ 30 կմ ճանապարհ և հաղթահարելով շուրջ 1300մ հարաբերական բարձրություն։
Կազմակերպել ենք երեք մայրամուտով արշավ, որոնցից միայն Ապարանի ջրամբարի արշավն էր զուրկ մայրամուտի գույներից։ Երեք անգամ գիշերել ենք քարանձավում, ունեցել ենք բարդ ձմեռային արշավներ, խաղացել ենք անթիվ ձնագնդիներ, սողացել Մագելանի քարանձավի նեղ անցումներով, բացահայտել Արագած լեռան շուրջբոԱհա և ամփոփում ենք այս հագեցած, փորձություններով ու մեծ ձեռքբերումներով լի տարին։ 2025 թվականը մեզ համար դարձավ գեղեցիկ ու տպավորիչ մի ճանապարհ՝ լի նոր զգացողություններով, մարտահրավերներով, բարձունքներով ու դժվարություններով, որոնց հաղթահարումը վերածվեց իրական հաղթանակների։ 2025թ․-ը սկսեցինք մեծ սպասելիքներով, որոնք ի ուրախություն մեզ, կատարվեցին, և ավարտեցինք՝ շատ ուրախ և տոնական տրամադրությամբ։ Դեկտեմբերի 27–28-ին, Լաստիվերի քարանձավում, երբ զարդարում էինք տոնածառը, քարանձավը լցնում ամանորյա շնչով, պատրաստում տոնական սեղանը՝ որի գլխավոր ուտեստը կարտոֆիլի պլեճն էր, իսկ կողքին վառարանում թեժացող կրակի ճարճատյունն էր լսվում՝ միախառնված երեխաների ուրախ ձայներին, թվում էր՝ 2025 թվականի բոլոր արշավային, ճամբարային ու խնջույքային օրերը դրվագ առ դրվագ միանում էին իրար։ Այդ պահհին ամբողջ տարին վերածվում էր մեկ ամբողջական պատմության, որտեղ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր դժվարություն, հուզմունք ու ուրախություն, յուրաքանչյուր երեխայի ծիծաղ ուներ իր տեղն ու նշանակությունը։
2025 թվականի ընթացքում իրականացրել ենք ընդհանուր առմամբ 55 միջոցառում, այդ թվում՝
- 2 վրանային ճամբար (Ստեփանավանում և Սևանում),
- 3 արտագնա արշավ Հայաստանից դուրս (որոնցից երկուսը՝ գագաթային),
- 50 արշավ Հայաստանում (որոնցից 30-ը՝ գագաթային)։
Այս բոլոր միջոցառումներին ունեցել ենք 1124 մասնակցություն։ Եվս երկու արշավ ստիպված ենք եղել չեղարկել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Այս թվերի հետևում կանգնած են իրական քայլեր, իրական հոգնածություն և իրական հաղթանակներ։
2025 թվականի օգոստոսի դրությամբ ակումբի երեխաների ամենաբարձր վերելքը Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սիահգոգ լեռան՝ 4500 մետր բարձրությամբ գագաթն էր։ Իսկ 2025 թվականին օգոստոսի 1-ին երեխաներին հաջողվեց հասնել էլ ավելի բարձրին՝ Արարատ լեռան 5137 մետր բարձրությամբ գագաթին։
Արարատի վերելքի ժամանակ գագաթ հասան երկու ինը տարեկան մասնակիցներ՝ Միքայել Մոսիկյանը և Վարդան Հայրապետյանը։ Ընդ որում, ամենափոքր մասնակիցը՝ ինը տարեկան Վարդան Հայրապետյանը, դարձավ Հայաստանից առհասարակ ամենափոքր մասնակիցը, ով երբևէ բարձրացել է Արարատի գագաթ։
Թվում է՝ Արարատի վերելքը պետք է լիներ տարվա ամենատպավորիչ պահը, սակայն ոչ պակաս կարևոր ու ազդեցիկ էին այն բարդ ու պահանջկոտ վերելքները, որոնք հիմք դարձան այդ հաջողության համար։ Դրանք կոփեցին երեխաներին, ուժեղացրեցին նրանց, ձևավորեցին կամք, համբերություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ։
2025 թվականին գերազանցեցինք նաև մեր ամենաերկար արշավի սահմանը։ Նախկինում ամենաերկարը եղել էր Սյունիքի մարզում՝ Տափասար (Աճանան) լեռան վերելքի ժամանակ, երբ անցել էինք 24 կմ։ Իսկ այս տարի Փարվանա լճից քայլեցինք մինչև Աբուլ լեռան գագաթ և վերադարձանք նույն տեղը՝ անցնելով մոտ 30 կմ ճանապարհ և հաղթահարելով շուրջ 1300մ հարաբերական բարձրություն։
Կազմակերպել ենք երեք մայրամուտով արշավ, որոնցից միայն Ապարանի ջրամբարի արշավն էր զուրկ մայրամուտի գույներից։ Երեք անգամ գիշերել ենք քարանձավում, ունեցել ենք բարդ ձմեռային արշավներ, խաղացել ենք անթիվ ձնագնդիներ, սողացել Մագելանի քարանձավի նեղ անցումներով, բացահայտել Արագած լեռան շուրջբոլորը, եղել Տիրինկատար հնավայրում ու տեսել դարերի խորքից մեզ հասած վիշապաքարերը, քայլել մառախուղի միջով, հունիսի մեկին անմոռանալի օր անցկացրել «Մեր լեռներ» ճամբարում, գիշերել Արագածի հարավային գագաթին…
Բացի արշավներից ու ճամբարներից՝ կազմակերպել և անցկացրել ենք հինգ ամիս տևած դասընթացներ երկու խմբերի համար, որոնց մասնակիցներն աստիճանաբար ներգրավվել են նաև արշավներին։ «Բարձունքի հաղթահարման ուղի» միջոցառման շրջանակում հանդիսավոր ձևով նշեցինք ակումբի գործունեության ինը տարին, մասնակցել մագլցման առաջնության, իրականացրել աղբահավաք։
Եվ ամենակարևորը՝ մենք կրկին ու կրկին համոզվեցինք, որ լեռները պարզապես գագաթներ չեն։ Դրանք դպրոց են, որտեղ մենք սովորում ենք մարդ լինել։լորը, եղել Տիրինկատար հնավայրում ու տեսել դարերի խորքից մեզ հասած վիշապաքարերը, քայլել մառախուղի միջով, հունիսի մեկին անմոռանալի օր անցկացրել «Մեր լեռներ» ճամբարում, գիշերել Արագածի հարավային գագաթին…
Բացի արշավներից ու ճամբարներից՝ կազմակերպել և անցկացրել ենք հինգ ամիս տևած դասընթացներ երկու խմբերի համար, որոնց մասնակիցներն աստիճանաբար ներգրավվել են նաև արշավներին։
Եվ ամենակարևորը՝ մենք կրկին ու կրկին համոզվեցինք, որ լեռները պարզապես գագաթներ չեն։ Դրանք դպրոց են, որտեղ մենք սովորում ենք մարդ լինել։










































