North Adventures Armenia
27․01․2026
Քանի որ հունվարի 27-ը ոչ աշխատանքային օր է, որոշեցինք բաց չթողնել առիթը և գնալ արկածների հետևից։ Իսկ լավագույն արկածի հնարավորությունը North Adventures Armenia-ին հյուր գնալն է։
Այնպես որ՝
հավաքում ենք ուսապարկը,
հագնում ամենատաք հագուստը,
վերցնում 10 զույգ ձեռնոց (գոնե) և
փոխնորդ գուլպաներ,
ու ճանապարհ ընկնում դեպի Շիրակի մարզ։
Կենտրոնը գտնվում է Կրասար գյուղի մոտ։ Բայց եթե դեռ երկմտում եք, շարունակեք կարդալ։
Ամբողջ ընթացքում դրսում չենք լինելու․ կենտրոնի տաքուկ տնակը մեզ կընդունի իր ջերմ պատերից ներս, որտեղ կարող ենք հանգստանալ, տաքանալ, թեյ խմել և, ինչու ոչ՝ մաֆիա խաղալ։
Բայց ամենա, ամենահավես պահերն, իհարկե,
մանկական սնոուկայտինգի հետ ծանոթանալն է,
քամու դեպքում՝ այն փորձարկելը,
ձյունակոշիկներով քայլելու փորձ ձեռք բերելը,
բուբլիկով սահելը,
ձնեմարդ պատրաստելը
և, իհարկե, ձնագնդիկ խաղալը։
Երթուղու երկարությունը՝ 0 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 0 մ
Ինչպես պատրաստվել արշավին
- Ձմեռային գլխարկ
- Ձեռնոց
- Արևապաշտպան կրեմ
- Ակնոց
- Երկարաթև վերնահագուստ
- Երկշերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ կամ հաստ՝ ըստ անհրաժեշտության)
- Սպորտային շալվար (ոչ ջինս)
- Ձմեռային ջրակայուն կոշիկ՝ հաստ տակացուով
- Անձրևապաշտպան թիկնոց
- Ձեռնափայտ (եթե ունեք)
- Ջուր՝ 1.5 լ
- Սնունդ
- Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնել ուսապարկի մեջ
- Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 16000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 08:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00–20:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +374 55 93 44 44
- Լրացնել տեղեկացման/համաձայնության հղումը՝
https://4peaks.am/terms-and-conditions/ - Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ
4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեզ հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։