Ջուխտակ վանքից Հաղարծին վանական համալիր
15.03.2026թ․
Դե ինչ, գնում ենք Տավուշի մարզ բարդ արշավի։
Այս անգամ կքայլենք Ջուխտակ վանքից դեպի Հաղարծին վանք։ Թեև որևէ գագաթ չենք բարձրանալու, բայց մեզ սպասվում է լուրջ վերելք՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 980 մ։
Այդ պատճառով այս արշավին կարող են մասնակցել միայն արշավային փորձ ունեցող և մեծ կամային հատկանիշներ դրսևորող մասնակիցները։
Արշավի մեկնարկի և ավարտի կետերը կապված են պատմամշակութային ժառանգության հետ․
— սկսում ենք Ջուխտակ վանքից,
— ավարտում՝ Հաղարծին վանական համալիրում։
Արշավ, որտեղ բնությունը, պատմությունը և կամքը միավորվում են մեկ ճանապարհի վրա։
- Երթուղու երկարությունը՝ 22 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 980 մ
Ինչպես պատրաստվել արշավին
- Ձմեռային բարակ գլխարկ
- Ձեռնոց
- Արևապաշտպան կրեմ
- Ակնոց
- Երկարաթև վերնահագուստ
- 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ կամ հաստ՝ ըստ անհրաժեշտության)
- Սպորտային շալվար (ոչ ջինս)
- Ձմեռային ջրակայուն կոշիկ՝ հաստ տակացուով
- Անձրևապաշտպան թիկնոց
- Ձեռնափայտ (եթե ունեք)
- Ջուր՝ 1.5 լ
- Սնունդ
- Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը տեղադրել ուսապարկի մեջ
- Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
- Մասնակցության արժեքը՝ 10 000 դրամ
- Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
- Մեկնելու ժամը՝ 07:45
- Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +374 55 93 44 44
• Լրացնել տեղեկացման/համաձայնության ձևաթուղթը՝
https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ
4355 0539 2377 7835 քարտին (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեզ հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։