FB IMG

Բջնիի «Ծակ քար», Բջնիի ամրոց

22․03․2026թ․

Հոգնեցի՞ք բարդ արշավներից։ Ուրեմն թեթև արշավի ժամանակն է։ Այս կիրակի գնում ենք Կոտայքի մարզ, որի ընթացքում քայլելու ենք շատ քիչ, բացահայտելու և ճանաչելու՝ շատ։

Արշավի առաջին կանգառը կլինի Բջնիի «Ծակ քար» կոչվող ժայռը՝ Բջնիի ուշագրավ վայրերից մեկը։ Դա մի վիթխարի բնական կամար է, որը բացված է Հրազդան գետի երկայնքով։ Այն գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Հաջորդ կանգառը կլինի Բջնիի ամրոցի մատույցներում։ Ամրոցը տեղակայված է անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։ Մի փոքր քայլելուց հետո կհայտնվենք ամրոցի պատերից ներս, կծանոթանանք պատմությանը, կհանգստանանք և ազատ ժամանակ կանցկացնենք։

Ըստ եղանակի՝ հնարավոր է արշավն ավարտենք Արզականի տաք ջուր այցելելով։ Քանի որ տաք ջուր այցը հավանական է, արշավի մասնակցության համար կսահմանվի երկու գին և պատրաստվելու երկու տարբերակ։

Արշավը հարմար է բոլոր երեխաների համար՝ քիչ քայլել սիրողների, արշավային փորձ չունեցողների, երկար քնել ցանկացողների, քայլելուց չխուսափողների, թեթև ու հաճելի օր անցկացնել ցանկացողների համար։

Մի խոսքով՝ հանգիստ, ճանաչողական և հաճելի կիրակի է սպասվում։

  • Երթուղու երկարությունը՝ 1,5 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 50 մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ Բարակ գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Անձրևապաշտպան թիկնոց
9․ Ջուր՝ 1.5 լ
10․ Սնունդ
11․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
12․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
13․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար

Տաք ջուր այցի դեպքում՝

1․ Լողազգեստ
2․ Ցամքոց
3․ Խոնավ հագուստի համար տոպրակ
4․ (Ըստ ցանկության) Մազերը չթրջելու համար գլխարկ
5․ Հողաթափ


Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ (ներառյալ ամրոցի համար սահմանված մուտքավճարը) կամ 12․000 դրամ (ներառյալ ամրոցի և տաք ջրի համար սահմանված մուտքավճարները)

  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 09:45
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00-18:00

Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)


Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։