DSC

Վերելք Գեղամա լեռների երեք գագաթներ՝ Աղուսարեր

20-21․06․2026թ․
Այս հանգստյան օրերին գնում են Գեղամա լեռներ։ Սա ամենասիրելի ուղղություններից մեկն է, երբ առաջին օրը վրանատեղին բացվում է Ակնա լճի ափին, և բավականին ժամանակ ես ունենում օրն անցկացնել զրույցների, խաղերի, գեղեցիկ տեսարաններ վայելելու, գորտերին ուսումնասիրելու, խարույկի ջերմությունը զգալու և այլ հաճելի պահերով։ Առաջին օրը 3000 մետրի վրա կլիմայավարժվելուց հետո, երկրորդ օրը կբարձրանանք Գեղամա լեռների երեք գագաթներ՝ Աղուսար (3335մ), Արևելյան Աղուսար (3434մ), Արևմտյան Աղուսար (3468մ): Ճանապարհի մի մասն անցնելու ենք բեռնատար մեքենայով։

  • Երթուղու երկարությունը՝ 15 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 600 մ

Ինչպես պատրաստվել արշավին

1․ Բարակ գլխարկ, ինչպես նաև արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և միջին հաստության բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Լապտեր
15․ Քնապարկ (եթե ունեք)
16․ Գորգիկ (եթե ունեք)
16․ Ուսապարկ
17․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


Մասնակցության արժեքը՝ 20000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 10:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00


Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
  • 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։