Վերելք Աստղոնք լեռ
28․06․2026թ․-ին վերելք ենք իրականացնելու Վարդենիսի լեռների բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Աստղոնք լեռ (3470 մ)։ Աստղոնք լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում։
Այս անգամ ևս բեռնատարներով կհասնենք Աստղոնքի ստորոտ՝ սարի վրա գտնվող գյուղատեղ, որտեղից էլ կսկսենք վերելքը դեպի գագաթ։ Գեղեցիկ տպավորությունների պակաս չեք ունենա։
Արշավին կարող են մասնակցել ակումբի անդամ երեխաները և արշավային փորձ ունեցողները։
- Երթուղու երկարությունը՝ 12 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ, ինչպես նաև արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և միջին հաստության բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Լապտեր
15․ Ուսապարկ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 15000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 05:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00–22:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +374 55 934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
- Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։