Ռապի լիճ, Աստղկան լիճ, Մթնալիճ լիճ
05.07.2026թ. գեղեցիկ արշավ ենք ունենալու Արագածի Հյուսիսային պատի կողմում գտնվող լճերի մոտ։ Բեռնատար մեքենայով կհասնենք մինչև Ռապի լիճ, որը գտնվում է 3000մ բարձրության վրա։ Այստեղից յուրահատուկ տեսարան է բացվում դեպի Արագածի Հյուսիսային գագաթ։ Այստեղից կսկսենք քայլել դեպի Մթնալիճ, որը կարելի է ասել՝ Հյուսիսային գագաթի ստորոտին է։ Մթնալիճը գտնվում է 3446մ բարձրության վրա։ Դեպի Մթնալիճ քայլելու ողջ ընթացքում մեզ ուղեկցելու է Հյուսիսային գագաթի վեհ տեսքը։ Մթնալիճի կապույտ հայելիով և դրա մեջ արտացոլվող Հյուսիսային գագաթով հիանալուց հետո կքայլենք դեպի Աստղկան լիճ։ Աստղկան էլ գտնվում է 3116մ բարձրության վրա։
Այս՝ մեկը մեկից գեղեցիկ անուններով լճերի արշավին կարող են մասնակցել կլիմայավարժման ծրագրին մասնակցած երեխաները։
Երթուղու երկարությունը՝ 6 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ, ինչպես նաև արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և միջին հաստության բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան (ըստ ցանկության)
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Լապտեր
15․ Ուսապարկ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 15000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +374 55 934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
- Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։