Վերելք Արագածի Հարավային գագաթ
12.07.2026թ. վերելք կիրականացնենք Արագածի Հարավային (3887մ) գագաթ։ Վերելքը կսկսենք Քարի լճի մոտից և այստեղ էլ կավարտենք։ Այս վերելքն իրագործելու համար երկար ենք պատրաստվել, այնպես որ՝ վերելքին կարող են մասնակցել կլիմայավարժման ծրագրին մասնակցած և ակումբի անդամ հանդիսացող երեխաները։
- Երթուղու երկարությունը՝ 12 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 700մ
Ինչպես պատրաստվել արշավին․
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ արևապաշտպան կրեմ
3․ ակնոց
4․ բարակ երկարաթև վերնահագուստ
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
6․ սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
8․ անձրևապաշտպան թիկնոց
9․ զանգապան (ըստ ցանկության)
10․ ձեռնափայտ, եթե ունեք
11․ ջուր 1,5լ
12․ սնունդ
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
15․ տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 06։45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00–21։00
Մասնակցությունը հաստատելու համար․
• զանգահարել +37455934444
• լրացնել տեղեկացում/համաձայնության հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• կատարել փոխանցում 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին
• («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։