Արձակուրդ արշավային կոշիկներին
Վերջ ենք տալիս լեռներին… մեկ օրով։
Այս ամառ արդեն այնքան ենք քայլել, այնքան ենք բարձրացել, որ մեր կոշիկներն էլ են արձակուրդ ուզում։
Ու դրա համար…
09.08.2026 — ՄԻԱՅՆ ՍԵՎԱՆ։
- Ոչ վերելք։
- Ոչ ուսապարկ։
- Ոչ «էլ ինչքա՞ն կա» հարցեր։
- Միայն ջուր,
- Միայն լող,
- Միայն արև,
- Միայն ծիծաղ,
- Միայն ամառային դրայվ։
Այս օրը ոչ մի ռեկորդ չենք սահմանելու, ոչ մի գագաթ չենք «նվաճելու»…
Այս օրը միայն հանձնվելու ենք Սևանի ալիքներին։
Եթե ամբողջ ամառ ապացուցել ենք, որ ուժեղ ենք, ապա հիմա ապացուցելու ենք, որ լավ հանգստանալ էլ գիտենք։
Բերում ենք միայն լողազգեստ, լավ տրամադրություն ու պատրաստվում ենք ամառվա ամենաթաց, ամենաաղմկոտ ու ամենաուրախ օրվան։
Սևա՜ն, մենք գալիս ենք… պատրաստվի՛ր։
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Արևային ակնոց
4․ Լողազգեստ
5․ Սրբիչ
6․ Սնունդ
7․ Ջուր
8․ Խաղեր
Մասնակցության արժեքը՝ 12000 դրամ (ներառյալ մուտքավճար)
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 09:15
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00–18:00
Մասնակցությունը հաստատելու համար
Զանգահարել՝ +374 55 934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
https://4peaks.am/terms-and-conditions/
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ
4355 0539 2377 7835 քարտին (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։
Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ամբողջ խմբի վրա։
