DSC ()

Վերելք Սիս լեռ

Դե ինչ, ժամանակն է իրականացնելու հաջորդ երազանքը՝ բարձրանալով Սիս լեռ։

19–21․09․2026թ․ վերելք կիրականացնենք Սիս (Փոքր Արարատ) լեռ, որի բարձրությունը 3925 մ է։ Թեև թվում է՝ այս բարձրությունը հեշտ է հաղթահարել, բայց պետք է նկատի ունենալ, որ վերելքն իրականացվում է մեկ օրում, իսկ մեկնարկը տրվելու է 2500 մ բարձրությունից։

Օր 1․ Երևան → Ծովակ Հյուսիսո → Անի → Բայազետ

Ուղևորությունը կսկսենք Երևանից։ Հայ-վրացական, այնուհետև վրաց-թուրքական սահմանները հատելուց հետո կուղևորվենք Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լիճ։ Հանգստից հետո կշարունակենք ճանապարհը դեպի պատմական Անի։

Գիշերակացը՝ Բայազետի հյուրանոցում։

Օր 2․ Վերելք Սիս լեռ

Առավոտյան 03:00-ին ուղևորվելու ենք Արարատ լեռան ստորոտ՝ 2500 մ բարձրության վրա, և սկսելու ենք վերելքը դեպի Սիս (3925 մ)։ Վերելքից հետո իջնելու ենք ստորոտ, որտեղից մեքենայով ուղևորվելու ենք Բայազետ։

Գիշերակացը՝ Բայազետի հյուրանոցում։

Օր 3․ Կարս

Իսկ երրորդ օրը, Սիս լեռան վերելքի տպավորություններով, կշարժվենք դեպի Կարս քաղաք։ Կայցելենք Կարսի բերդ և Սուրբ Առաքելոց վանք, որը, թեև վերածվել է մզկիթի, սակայն չի կորցրել իր հայկական ոգին, զարդանախշերն ու խաչքարերը։ Պատմական Կարս քաղաքում շրջելուց և ճաշելուց հետո կվերադառնանք Երևան։


Ինչպես պատրաստվել վերելքին

1․ Արևային և ձմեռային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և փետուրե բաճկոն
6․ Արշավային/սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան՝ ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ (թողնելու ենք մեքենայի մեջ)
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


Մասնակցության արժեքը՝ 480$ (18 և ավելի խմբի համար, 500$ մինչև 18 հոգու համար), որն իր մեջ ներառում է․

  • Ուղեփոխադրում
  • 2 գիշերակաց հյուրանոցում
  • 2 նախաճաշ հյուրանոցում
  • Լանչ բոքսեր՝ վերելքի համար
  • Լեռը բարձրանալու թույլտվություն
  • Ուղեկցորդների ծառայություն՝ այդ թվում՝ 2 տեղացի ուղեկցորդ
  • Անի քաղաքի մուտքավճարը

Արժեքը չի ներառում՝

  • Վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար
  • Ճաշի և ընթրիքի արժեքը

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու օրը և ժամը՝ 19 սեպտեմբեր, 04:00
Վերադարձի օրը և մոտավոր ժամը՝ 23:00–00:00


Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
    https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
  • Հաշվեհամար՝ 220480308513000
    Քարտ՝ 4355 0539 2377 7835
    («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն

Եթե վերելքից մեկ շաբաթ առաջ հրաժարվում եք մասնակցությունից, վճարված գումարը չի վերադարձվում։

Եթե նախապես վճարում չեք կատարել, այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։

Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։