Անձավաջրի կիրճ

2024թ.-ի առաջին արշավի մանրամասներն արդեն հայտնի են: Վիշապի տարվա առաջին արշավային արահետը 07.01.2024թ.-ին մեզ կտանի դեպի Անձավաջրի կիրճ, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Արշավը սկսելու ենք Զանգակատուն գյուղի մոտակայքից և ավարտենք Ելփին գյուղում: Կիրճում քայլել սիրողները կգնահատեն այս գեղեցկությունը, իսկ ովքեր առաջին անգամ են մասնակցելու արշավին, միանշանակ վառ տպավորություններով կվերադառնան: Երբեմն թվում է, թե էլ ճանապարհ չկա, բայց դեղնավարդագույն ժայռերը գողտրիկ ճանապարհ են բացում:

Քայլելու ենք 8 կմ և հաղթահարելու ենք ընդամենը 100մ հարաբերական բարձրություն:

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց.
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 09:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00-18:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում ԱՁ Նարինե Ճաղարյանի անվամբ 220551085420000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: