Վերելք Նիգասար լեռ
06․07․2025թ․
Նիգասար լեռը գտնվում է Արագածոտնի մարզում և ունի 3316մ բարձրություն։ Այն հանդիսանում է Արագած լեռնազանգվածի գագաթներից։ Գագաթից հնարավորություն կունենանք տեսնել Արագածի գագաթները լրիվ այլ անկյունից, ինչպես նաև՝ գեղեցիկ լեռնային լճակներ։ Վերելքը հեշտերից չէ, նախատեսված է ակումբի անդամ երեխաների համար։
Երթուղու երկարությունը՝ 17կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 07։00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19-00-20։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։