Վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

13.09.2026թ. վերելք կիրականացնենք Հայաստանի ամենաբարձր՝ Արագածի Հյուսիսային գագաթ (4090մ)։ Վերելքը կսկսենք Գեղարոտից և այստեղ էլ կավարտենք։ Վերելքին կարող են մասնակցել արշավային և բարձրության փորձ ունեցողները։

  • Երթուղու երկարությունը՝ 12 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 700մ

Ինչպես պատրաստվել արշավին․
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ արևապաշտպան կրեմ
3․ ակնոց
4․ բարակ երկարաթև վերնահագուստ
5․ բարակ փետուրե բաճկոն և քամուց պաշտպանող բաճկոն
6․ արշավային/սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
8․ անձրևապաշտպան թիկնոց
9․ զանգապան (ըստ ցանկության)
10․ ձեռնափայտ անպայման
11․ ջուր 1,5լ
12․ սնունդ
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
15․ տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար


Մասնակցության արժեքը՝ 14000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 04։45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00–21։00


Մասնակցությունը հաստատելու համար․
• զանգահարել +37455934444
• լրացնել տեղեկացում/համաձայնության հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• կատարել փոխանցում 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին
• («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)


Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։