ccfab d ce bbe ebb ()

Վերելք Փամբակի լեռների հինգ գագաթներ

14․06․2026թ․
Այս կիրակի կբարձրանանք Շեկքար (2350մ), Խաղխաղ (3049մ), Սուրբ Կիրակի (3074մ), Խորունկ (3049մ), Սյունասար (2502մ) լեռնագագաթները։

Վերելքը կսկսենք Հանքավանից և կավարտենք Անտառաշեն գյուղում՝ քայլելով Կոտայքի մարզից և ավարտելով Լոռիում։

Նման վերելքներին ամուր կամք է հարկավոր, քանի որ պարբերաբար բարձրություն ենք հավաքելու՝ վերելք, վերելք ու կրկին վերելք կատարելով։ Առանց կոփված համբերության և լավ տրամադրության դժվար կլինի անցնել այս ճանապարհը։

  • Երթուղու երկարությունը՝ 21 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 1400 մ

Ինչպես պատրաստվել արշավին

1․ Բարակ գլխարկ, ինչպես նաև արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և միջին հաստության բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Լապտեր
15․ Ուսապարկ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


Մասնակցության արժեքը՝ 11000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 05:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00–22:00


Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +374 55 934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։