Վերելք Փամբակի լեռների յոթ գագաթներ
24․05․2026թ․
Այս կիրակի կբարձրանանք Հոլ (2714մ), Գնդիկ (2736մ), Արքայից (2725մ), Օձաթաղ (2745մ), Աժդահա (2813մ), Մաղխազ (2805մ) և Պահակասար (2891մ) գագաթները։
Վերելքը կսկսենք Ավշեն գյուղից և կավարտենք Ճարճակիս գյուղում՝ քայլելով Արագածոտնի մարզում, հետո հայտնվելով Լոռիում ու ավարտելով կրկին Արագածոտնում։
Նման վերելքներին ամուր կամք է հարկավոր, քանի որ պարբերաբար բարձրություն ենք կորցնելու և նորից վերելք կատարելու։ Առանց կոփված համբերության և լավ տրամադրության դժվար կլիներ անցնել այս ճանապարհը։
- Երթուղու երկարությունը՝ 14,5 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Արևային գլխարկ
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ Քամուց պաշտպանող և բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան ըստ ցանկության
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
- Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
- Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
- Մեկնելու ժամը՝ 07:30
- Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00–22:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +374 55 934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
https://4peaks.am/terms-and-conditions/ - Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ
4355 0539 2377 7835 քարտին
(ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։