Վերելք Շողակաթ և Ուղտաքար լեռներ
10․05․2026թ․
Իրականացնելու ենք արշավ Ծաղկունյաց լեռներում։ Այս անգամ բարձրանալու ենք երկու գագաթ՝ Շողակաթ (2639 մ) և Ուղտաքար (2861 մ)։ Արշավը սկսելու ենք Մելիքգյուղից և այստեղ էլ ավարտելու ենք։ Սկզբում կբարձրանանք Շողակաթ լեռը, որի գագաթին է գտնվում համանուն մատուռ սրբատեղին։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Ուղտաքար լեռ։
- Երթուղու երկարությունը՝ 13 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Բարակ գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բարակ բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
14․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
15․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
- Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
- Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
- Մեկնելու ժամը՝ 07:45
- Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +374 55 934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
https://4peaks.am/terms-and-conditions/ - Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ
4355 0539 2377 7835 քարտին
(«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։