Գոշավանքից Գոշի լիճ

11.08.2024թ. ճանապարհները մեզ կրկին կտանեն Տավուշ աշխարհ: Այս արշավը հարմար է արշավային փորձ չունեցողների համար, որին կարող են մասնակցել ինչպես ակումբի անդամները, այնպես էլ ակումբի անդամ չհանդիսացող երեխաները: Այս կարճ ճանապարհորդությունը մեզ կտանի Գոշ գյուղից դեպի Գոշ լիճ։ Մխիթար Գոշը 12-րդ դարի ազդեցիկ գիտնական, պետական գործիչ և քահանա էր, ով հիմանդրել է Գոշավանքի վանական համալիրը: Լիճը և հարևան գյուղը նույնպես կոչվում են Գոշի անունով: 

Երթուղու երկարությունը՝ 12,9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 893մ


Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:

Մասնակցության արժեքը՝ 8.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 9:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: