Արշավ Ձորագետի կիրճով

28.04.2024թ.-ին գնում ենք վայելելու Լոռվա հրաշք բնությունը: Քալելու ենք Ձորագետի կիրճով, բայց լրիվ նոր երթուղով: Արշավի մեկնարկը կտրվի Յաղդան գյուղի հարակից տարածքից: Այստեղից կիջնենք Ձորագետի կիրճ և դեպի վեր ձգվող անառիկ ժայռերի, փրփրուն գետի ու գարնանային կանաչող բնության հետ կքայլելնք դեպի Ագարակ գյուղ: Այս շրջանում՝ ձնհալով և տեղումներով պայմանվորված, գետերը վարար են լինում, իսկ Ձորագետն ինքնին վարար գետ է, դե պատկերացրեք, թե ինչ ուժգնության գեղեցկության ենք ականատես լինելու. թումանյանական վաշ-վիշը մեզնից անպակաս է լինելու: Արշավը հարմար է նաև փորձ չունեցող երեխաների համար:

Երթուղու երկարությունը՝ 10կմ

Հարաբերական բարձրությունը՝ 300մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,

2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ կամ բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: