Թաքնված ջրվեժ և Հաղարծին վանք
08․08.2026թ.-ին գնում ենք Տավուշի մարզ։ Թեթև քայլարշավ կիրականացնենք դեպի Թաքնված ջրվեժ, որին հասնելու համար կանցնենք գեղեցիկ անտառային արահետով։ Արշավի վերջում այցելելու ենք Հաղարծնի վանք, որը հիմնադրվել է 10–13-րդ դարերում։
Այս արշավը հարմար է նաև սկսնակ, արշավային փորձ չունեցող երեխաների, ինչու ոչ՝ նաև ծնողների համար։ Միևնույն ժամանակ, այս արշավը բարդ արշավներին մասնակցած երեխաների համար լավ հանգստանալու և լիցքաթափվելու հնարավորություն է։
Երթուղու երկկողմ հեռավորությունը՝ 5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 150 մ
Ինչպես պատրաստվել արշավին
- Արևային գլխարկ
- Արևապաշտպան կրեմ
- Արևային ակնոց
- Բարակ երկարաթև վերնահագուստ (կարճաթև հագնելու դեպքում պարտադիր քսել արևապաշտպան քսուկ)
- Սպորտային շալվար (ոչ ջինս), շորտերով մասնակցել չի կարելի
- Հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապան (ըստ ցանկության)
- Ձեռնափայտ, եթե ունեք
- Երկար գուլպաներ (սրունքոսկրերից առնվազն 15 սմ բարձր)
- Ջուր՝ 1.5 լ
- Սնունդ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
- Փոխնորդ գուլպաներ և կոշիկ
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 09:15
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00–18:00
Մասնակցությունը հաստատելու համար
Զանգահարել՝ +374 55 934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
https://4peaks.am/terms-and-conditions/
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
Հաշվեհամար՝ 220480308513000
կամ քարտին՝ 4355 0539 2377 7835 (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
- Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
- Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։
Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ամբողջ խմբի վրա։
