Արշավ Սևորդյաց լեռներում

05.05.2024թ.-ին գնանք վայելելու Լոռվա լեռներն ու խոր ձորերը, շնչենք թարմ կանաչի բույրն ու լիցքեր հավաքենք գալիք շաբաթվա համար: Այս ամենը հնարավոր կլինի, եթե երեխաների հետ ուղևորվենք դեպի Սևորդյաց լեռներ: Այս գեղեցիկ քայլարշավային ուղին գեղեցիկ տեսարններ և լավ լիցքեր կփոխանցի: Արշավը կսկսենք կոլորիտային Քարինջ գյուղից և կավարտենք Ակներ գյուղում, հնարավորություն ունենալով վայեյել նաև Եղնախաղաց լեռան ժայռածերպ ներկայությունը:  

Երթուղու երկարությունը՝ 17կմ

Հարաբերակն բարձրությունը՝ 800մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,

2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ կամ բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 6:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00-21:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: