Ցածր որակով

Կապույտի շրջանաձև արահետ

29․03․2026թ․

Վայոց ձոր գնալու իսկական ժամանակն է։ Այս անգամ երեխաների հետ կանցնենք Կապույտի շրջանաձև արահետը։

Սկիզբ առնելով Կապույտ գյուղից, այս արահետը մեզ կտանի մի կիրճ, որտեղ կտեսնենք ինչպես բնական, այնպես էլ մարդածին հրաշքներ։ Ասում են՝ այս ուղին եղել է նաև Մետաքսի ճանապարհի մի մասը։ Արահետի սկզբում կտեսնենք բազմաթիվ միջնադարյան խաչքարեր, այդ թվում՝ ժայռերի վրա փորագրված։ Իսկ ամենատպավորիչը բնական քարե կամարն է։

Կիրճի վերևի մասից տեսարանը պարզապես ցնցող է։ Այստեղ հանգստանալուց հետո կշարունակենք ճանապարհը՝ շրջանաձև անցնելով Բերդաքար լեռը և կրկին հայտնվելով Կապույտ գյուղում։

Արշավը հեշտերից չէ, այնպես որ զինվենք համբերությամբ, թիմային ոգով և բարձր տրամադրությամբ։

  • Երթուղու երկարությունը՝ 15 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 750 մ

Ինչպես պատրաստվել արշավին

  1. Բարակ գլխարկ, այդ թվում՝ արևային
  2. Արևապաշտպան կրեմ
  3. Ակնոց
  4. Երկարաթև վերնահագուստ
  5. 2 շերտ հագուստ՝ ժակետ և բարակ բաճկոն
  6. Սպորտային շալվար (ոչ ջինս)
  7. Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
  8. Անձրևապաշտպան թիկնոց
  9. Ջուր՝ 1.5 լ
  10. Սնունդ
  11. Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
  12. Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
  13. Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար

Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ

  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 06:45
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00-21:00

Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)


Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։