Կապույտի շրջանաձև արահետ
05․04․2026թ․
Վայոց ձոր գնալու իսկական ժամանակն է։ Այս անգամ երեխաների հետ կանցնենք Կապույտի շրջանաձև արահետը։
Սկիզբ առնելով Կապույտ գյուղից, այս արահետը մեզ կտանի մի կիրճ, որտեղ կտեսնենք ինչպես բնական, այնպես էլ մարդածին հրաշքներ։ Ասում են՝ այս ուղին եղել է նաև Մետաքսի ճանապարհի մի մասը։ Արահետի սկզբում կտեսնենք բազմաթիվ միջնադարյան խաչքարեր, այդ թվում՝ ժայռերի վրա փորագրված։ Իսկ ամենատպավորիչը բնական քարե կամարն է։
Կիրճի վերևի մասից տեսարանը պարզապես ցնցող է։ Այստեղ հանգստանալուց հետո կշարունակենք ճանապարհը՝ շրջանաձև անցնելով Բերդաքար լեռը և կրկին հայտնվելով Կապույտ գյուղում։
Արշավը հեշտերից չէ, այնպես որ զինվենք համբերությամբ, թիմային ոգով և բարձր տրամադրությամբ։
- Երթուղու երկարությունը՝ 15 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 750 մ
Ինչպես պատրաստվել արշավին
- ձմեռային գլխարկ, այդ թվում՝ արևային
- Արևապաշտպան կրեմ
- Ակնոց
- Երկարաթև վերնահագուստ
- 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն
- Սպորտային շալվար (ոչ ջինս)
- Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
- Անձրևապաշտպան թիկնոց
- Ջուր՝ 1.5 լ
- Սնունդ
- Զանգապան
- Լապտեր
- Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- ՈՒսապարկ
- Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
- Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
- Մեկնելու ժամը՝ 06:45
- Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00-21:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։ Ձեր ոչ ճիշտ պատրաստվելն ազդում է ընդհանուր խմբի վրա։

